կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան

Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան

Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Եթե խոսքը Կիրանցում խնդրահարույց երեք կետերի մասին է, դա որոշ ժամանակով սառեցվել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատելու համար: Դրանք պետք է համեմատվեն սահմանակետերին դրվող սյուների հետ: Չգիտեմ՝ քանի սեփականության վկայականի մասին է խոսքը:

Կիրանցի գյուղապետը չի ասել, որ դեպի մեզ հողեր են անցել, միայն ասել է, որ սահմանը գծվում է այնպես, ինչպես եղել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ճիշտ չեն տեղեկությունները, թե Կիրանցում փողոցներ են փակվում:

Ղալումյանն ասաց, որ չգիտի՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց այդ գործընթացի հիմքում քարտեզ կա դրված»:

  • Կիսվել: