Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին Չեխիայի դեսպանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից տարածելով նաև լուսանկար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ 8 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Չեխիայի դեսպանը։