երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Բելառուսները կանգնած են ՀՀ-ի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին. Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսները կանգնած են ՀՀ-ի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին. Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ

Հաղթեց ժողովրդավարությունը։ Ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։

Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,-գրել է Տիխանովսկայան։

  • Կիսվել: