երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը բելառուսամետ օլիգարխ է․ Փաշինյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը բելառուսամետ օլիգարխ է․ Փաշինյան

Հայաստանում օլիգարխներ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բելառուսամետ օլիգարխ է։ Նա համոզմունք է հայտնել, որ Ծառուկյանը օլիգարխ է Բելառուսում։ «Մյուսը օլիգարխ է Ռուսաստանում»,- նշել է Փաշինյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին։

  • Կիսվել: