Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կեղծ գործերով շինծու դատավարությունը
Բաքվում շարունակվում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատավարությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ կրկին ՛՛ցուցմունք՛՛ են տվել այսպես կոչված ՛՛տուժողները՛՛:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։




