երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Բաքվի դատավարության ողջ նպատակն Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր. Սիրանուշ Սահակյան

Բաքվի դատավարության ողջ նպատակն Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր. Սիրանուշ Սահակյան

Շուրջ մեկ տարի ընթացող դատավարություններում, երբ ընդհանուր առմամբ, երկու դատական նիստերի քանակը գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կողմ կոնկրետ փաստեր և ապացույցներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով Բաքվում պահվող գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության  դատավարությունների մասին:

 

«Դատավարության ողջ նպատակն Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր, և ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել»,-նշել է նա:

Նա հավելել է, որ այդ դատավարությունների վերաբերյալ բազմիցս միջազգային արձագանքներ են եղել:

 

«Մենք կարևորում ենք 2025 թվականի մարտին, Եվրոպառլամենտի կողմից ընդունված բանաձևը, թերևս շատ համակողմանի գնահատական էր պարունակում Արցախյան հակամարտության առնչությամբ, և խիստ, դիպուկ լեզու էր օգտագործվում: Այստեղ հստակ գնահատական կար նաև էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, և ինչու ոչ, կար ազատ արձակման կոչ, որը չպետք է ենթարկվեր որևէ պայմանականությունների։

Ազատ արձակման կոչեր են հնչեցվել նաև մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող պաշտոնյաների կողմից: Մեզ համար հատկապես հատկանշական էր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի կոչը, երբ նա անվերապահ ազատ արձակելու կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին»,-ասել է Սահակյանը:

  • Կիսվել: