Բաքուն ձևակերպում է պայքար «ռևանշիզմի» դեմ, Փաշինյանը` համաձայնվում․ պատգամավոր
Փաշինյանի՝ Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորություններից է երկրի ներսում պայքարը իրավիճակի հետ չհաշտվողների նկատմամբ։ Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է Ֆեյսբուքյան իր էջում.
«Ադրբեջանից եկող սպառնալիքների, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, հավաքական վերադարձի իրավունքների մասին բարձրաձայնողների նկատմամբ հետապնդումները ուղիղ կապ ունեն Նիկոլ֊Ալիև պայմանավորվածությունների հետ։
Ադրբեջանը դա ձևակերպել է պայքար «ռևանշիզմի» և «ծայրահեղականության» դեմ, Փաշինյանը համաձայնվել է իրականացնել այդ պայքարը։ Ընդհանրապես, մեր հանրային կյանքում հանդիպող ու առաջին հայցքից բացատրություն չունեցող երևույթների արմատները փնտրեք Փաշինյան֊Ալիև, Փաշինյան֊Էրդողան պայմանավորվածություններում, որոնք մեր հանրությունից լրիվ գաղտնի են պահվում»։