շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին․ Ալեքսանյան

Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հարցով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանակցած փաթեթներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ եմ ներկայացնում Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ «Տարածքների փոխանակման» կամ «Մեղրիի» տարբերակը.

«1. Լաչինի շրջանի մի մասը և նախկին ԼՂԻՄը, մոտ 4.4 հազար քառակուսի կիլոմետր, միացվում են Հայաստանին,

2. Մեղրիի շրջանը, ավելի ճիշտ՝ Մեղրիից այնքան տարածք, որքան կազմում է Հայաստանին փոխանցվելիք Լաչինի շրջանը, անցնում է Ադրբեջանին,

3. Հայաստանը Իրանի հետ կապվելու համար Ադրբեջանին անցնելիք Մեղրիով ստանում է երկու միջանցք-ճանապարհ,

4. հայկական ուժերը դուրս են գալիս վերահսկելի բոլոր տարածքներից»:

Այս տարբերակում, այո բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ, մի մեծ ԲԱՅՑ-ով՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին ու սա ամիսներ շարունակ բանակցությունների առարկա է եղել Քոչարյանի ու Ալիևի միջև։

Չեմ էլ պատկերացնում, թե ինչ խորը և անհագ սեր է տածել Քոչարյանը առ Հեյդար Ալիևը ու կամ Ադրբեջանի Հանրապետությունը, որ որոշել է Հայաստանի սուվերեն տարածքների շուրջ բանակցություններ վարել»:

  • Կիսվել: