Բախում՝ Ազգային ժողովի դահլիճում (տեսանյութ)
ԱԺ–ում սկսվեց լեզվակռիվ ու ծեծկռտուք այն բանից հետո, երբ Փաշինյանը վախկոտ դասալիքներ անվանեց արցախցի զինվորականներին:
«Այն մարդիկ, որ իմ ասուլիսներին ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է, մենք մինչև վերջ կանգնելու ենք ու ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին մի բան արա, մենք էստեղից փախնենք»,-ասաց Փաշինյանը, ինչից հետո պատգամավորները նախ լեզվակռիվ սկսեցին, ապա հերթը հասավ բախմանը:
Հայտարարվեց 2 րոպե ընդմիջում: