Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը (ուղիղ)
Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, այսօր՝ ապրիլի 2–ին շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։
Նշենք, որ նախօրեին «Սրբազան շարժումը» հրապարակային հարցեր էր բարձրացրել՝ նշելով. «ԱԱԾ-ն, գաղտնալսման թույլտվություն ստանալու համար, պարտավոր էր դատարանին ներկայացնել հիմնավորումներ, որ ունի հանցագործության նախապատրաստման մասին տեղեկություն։ Բայց այդ ի՞նչ հանցագործություն էին բացահայտում կամ կանխում, որ դատարանը թույլ տվեց գաղտնալսել Սրբազանի կեցավայրը: Իրականում նման տվյալներ եղե՞լ են, թե դատարաններին պարզապես մոլորեցրել են։
Կհամաձայնե՞ն արդյոք դատախազները ներկայացնել այն առաջին «օպերատիվ տվյալը» համաձայն որի Սրբազան պայքարը մտադիր է եղել Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին որևէ բան պարտադրել։
Այդ ի՞նչ տվյալ էր, որ 2024թ. պայքարի ամենաթեժ օրերին սկիզբ դրեց շուրջ մեկ տարվա ապօրինի գաղտնալսումներին։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։
Այս գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվել է նաեւ Արթուր Սարգսյանը։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ, հետագայում նրանց մի մասի խափանման միջոց կալանքը փոխվել է և նրանք ազատ են արձակվել։


