Բադասյանը հերքում է իր ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերը
Իմ նշանակումը Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնին նույնքան հնարավոր է, որքան իմ նշանակումը Ֆինանսների նախարարի պաշտոնին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով իր ԱԱԾ տնօրեն հնարավոր նշանակման հարցին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հենց Բադասյանն է փոխարինելու Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնին: