երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱԺ-ում արդեն երկրորդ անգամ հնչեց փոփոխված օրհներգը․ Մանուկյանը խոսեց օրենքի խախտման մասին

ԱԺ-ում արդեն երկրորդ անգամ հնչեց փոփոխված օրհներգը․ Մանուկյանը խոսեց օրենքի խախտման մասին

ՀՀ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանն այսօր սկսվեց օրհներգի կենդանի կատարմամբ։ Երգչախումբը երգեց օրհներգի այն տարբերակը, որն առաջարկում է իշխանությունը, բայց ԱԺ–ն դեռ չի ընդունել։
 
«ՀՀ-ում գործում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը։ Դուք պարտավոր եք այդ օրենքը հարգել։ Որևէ մեկն իր ճաշակի սիրույն չի կարող որևէ օրենք խախտել։ Այսօր ԱԺ դահլիճում արդեն երկրորդ անգամ այդ օրենքը խախտվեց»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով օրհներգի կատարմանը։
 
Հիշեցնենք՝ նախորդ տարի կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի` ՀՀ օրհներգի վերջին քառատողը կդառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար կդառնան 3–րդ և 4–րդ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուշադիր հետևել է և պարզել, որ պաշտոնական հանդիպումների ընթացքում օրհներգի կատարման ժամանակ չկա արագության, տեմպի, տևողության, հնչողության, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։
 
Նա հայտնեց` հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ և որոշակի որակի ստանդարտին համապատասխան։

  • Կիսվել: