ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը
Աժ աշխատակազմի աշխատակիցներից Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարևոր կանխարգելիչ և պաշտպանիչ նշանակություն ունի:
Իմ կարծիքով` ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարևորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար»,- մասնավորապես գրել է նա:


