ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԺ պատգամավոր. Հայկ Մարությանը խուսափում է հանդիպել Երևանի ավագանու անդամներին

ԱԺ պատգամավոր. Հայկ Մարությանը խուսափում է հանդիպել Երևանի ավագանու անդամներին

Այսօր Facebook սոցկայքում ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում իրենց նախաձեռած փոփոխություններից: Ըստ պատգամավորի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է 10 փոփոխություն, սակայն, կառավարությունն ընդունել է միայն մեկը: «Դեռևս 2018 թ. Տարոն Մարգարյանն օրենքում փոփոխություններ նախատեսեց, ըստ որի, սահմանափակում է ավագանու լիազորությունները մի շարք հարցերում։ Այն ժամանակ դեռևս «Ելք» խմբակցությունը բողոքեց այս փոփոխություններից, և մենք լիահույս էինք, որ իշխանության փոփոխության պարագայում կլիներ փոփոխություն Երևան քաղաքում ՏԻՄ կառավարման մասին ՀՀ օրենքում: Ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նման խուսափում է հանդիպել Երևանի ավագանու անդամներին, քանի որ չի ցանկանում օրենքով ամրագրել ավագանու հետ հանդիպումները»,- ասել է Սամսոնյանը» Նրա գործընկեր, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան էլ, հավելել է. «Տեղական հանրաքվեն կարող էին նախաձեռել խմբակցությունները, սակայն Տարոն Մարգարյանի առաջարկով օրենքը փոխվեց, իսկ ԱԺ ՀՀԿ մեծամասնությունը հաստատեց: Նույնը հիմա է, կառավարությունը մերժում է այն, ինչ այն ժամանակ ասում էինք, որ մի զրկեք մեզ այդ հնարավորությունից։ Հիմա, կարծես, Հայկ Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի «կոստյումին»:

  • Կիսվել: