չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը Կանադա այցից առաջ ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

Ալեն Սիմոնյանը Կանադա այցից առաջ ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին:

 

  • Կիսվել: