ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունը
Ազգային ժողովն առաջին ընթրեցմամբ 66 կողմ, 16 դեպ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Օրինագծին կողմ քվեարկեցին միայն ՔՊ–ական պատգամավորները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այժմ 3 ժամով ընդմիջում է հայտարարվում, որից հետո կվերադառնան և տեղի կունենա նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։
Նշենք, որ նախագծի քննարկումը, ապա նաև քվեարկությունը հարթ չընթացավ, իշխող ուժը ստիպված էր երկու անգամ 20 րոպեով ընդմիջում հայտարարել՝ բավարար թվով ՔՊ–ական պատգամավորներ դահլիճում ապահովելու համար։
Նախագիծը ենթադրում է, որ Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։
Նախաձեռնությունն ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են «ՈՒժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անվան մեջ;


