ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
ԱԺ կազմը համալրած պատգամավորները պետք է ստորագրեն երդման տեքստի տակ

ԱԺ կազմը համալրած պատգամավորները պետք է ստորագրեն երդման տեքստի տակ

ՔՊ-ն առաջարկում է պատգամավորներին բանավոր երդումից բացի նաև ստորագրել երդման տեքստի տակ։ «ԱԺ Կանոնակարգ» օրենքում համապատասխան կարգավորման նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նախագծի հեղինակները համոզված են, որ հանրությանը տրված երդման տակ նաև ստորագրություն դնելը կբարձրացնի պատգամավորի պատասխանատվությունը։

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։

  • Կիսվել: