«Ազգային առաջընթացի» անդամները չեն մասնակցում խմբակցության նիստերին. հարցն ամբիցիաների մեջ է. Իզաբելա Աբգարյան
«Այստեղ դժվար է ասել պառակտում, տեղի է ունեցել զատում երկու կուսակցությունների միջև և յուրաքանչյուր կուսակցություն գտնում է, որ ինքը արդեն Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ ինքը իր ոճն է որդեգրել, իր սկզբունքները ունի: Եթե մենք միավորվել էինք, որպեսզի այստեղ կռիվ տանք Երևանի համար, այդ առումով տարբերություն չկա, խմբակցությունը ընդհանուր մնում է իր ընդդիմադիր դիրքի մեջ»,-ասաց նա:
Իզաբել Աբգարյանը խոստովանեց, որ իրենց խմբակցության նիստերին արդեն բավականին տևական ժամանակ է, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները չեն մասնակցում. «Նրանք գտնում են, որ իրենք առանձին պետք է իրենց որոշումները կայացնեն:
Ես կասեի՝ հարցը ամբիցիաների մեջ է, որովհետև գաղափարական հարց, իշխանություն, թե ընդդիմություն մեզ մոտ չկա, հարցը ներքին ամբիցիաների մեջ է պարզապես»: