շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Այսօր հնչեց «դատավորի խիղճ» արտահայտությունը, դա ի՞նչ է, հնարավո՞ր է դա նկարել. Նիկոլ Փաշինյան

Այսօր հնչեց «դատավորի խիղճ» արտահայտությունը, դա ի՞նչ է, հնարավո՞ր է դա նկարել. Նիկոլ Փաշինյան

Արդարադատության և այլ ոլորտների հարցերի հետ առնչվելիս, մենք ավելի ու ավելի պետք է խորանանք և հասնենք հարցի հայեցակարգային հիմքերին։ Այս մասին այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն, կոպիտ ասած, ի՞նչ ենք մենք ուզում ընդհանրապես, որևէ ոլորտում, մեր ուզածը ի՞նչ է, հնարավո՞ր է այդ մեր ուզածը ձևակերպել մի նախադասությամբ։ Հաջորդը, իսկ ինչու՞ ենք հենց դա ուզում և ոչ թե մեկ այլ ուրիշ բան, և ի՞նչ խնդիր ենք ուզում լուծելով այս երկու հարցին պատասխանելով։

Ես կարծում եմ, որ այդ թվում արդարադատության ոլորտում մենք հիմնական հասկացությունների ճշգրտման հարց ունենք։ Օրինակ, ես փորձեցի գտնել մեր իրականության մեջ ձևակերպվա՞ծ է ընդհանրապես, թե ի՞նչ է արդարադատությունը։ Կամ ի՞նչ է արդարությունը: Գիտեք, բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն: Այսպիսի որևէ մարդ չկա Հայաստանում, որ ասի՝ ես պահանջում եմ անարդարություն, կամ ես պահանջում եմ հակաարդարադատություն: Բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն:

Բայց կարևոր է հասկանալ, իսկ դրանք ինչեր են, ո՞րն է մեր հանրային պետական ընկալումը արդարության և արդարադատության մասին, ի՞նչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարության։

Այսօր հնչեց «դատավորի խիղճ» արտահայտությունը, դա ի՞նչ է։ Ինչի՞ մենակ դատավորի, վարչապետի, պատգամավորի, նախարարի, դա ի՞նչ է, հնարավո՞ր է դա ինչ-որ ձևով մոդելավորել, ձևակերպել, նկարել, անիմացիայի ենթարկել, և այդպես շարունակ»,–ասաց նա։

  • Կիսվել: