Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության տարածքում զոհված մեկուկես միլիոն հայերի հիշատակին. Կանադայի ԱԳՆ
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր թվիթերյան էջում գրառում է արել:
«1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայեր են սպանվել: Մենք պետք է երաշխավորենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն: Այսօր մենք ճանաչում ենք 2023 թվականին իրենց հողերից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի խոր տոկունությունը»,-նշել է նա՝ հայերեն հավելելով. «Հիշում ենք և պահանջում»։
Մելանի Ժոլին գրառմանն ավելացրել է իր ուղերձի տեսանյութը։
Մանրամասները՝ տեսանյութում: