Այս ընդդիմությունից ավելի լավ նվեր իշխանությանը դժվար է պատկերացնել.Ալեն Սիմոնյան
«ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում մասնակցել ընտրություններին, 0 ձայն են հավաքել, մեզ ասում են՝ պարտվեցիք». ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
«7 տարի է՝ մեզ սադրում են, վիրավորում, ընկնում ետևներիցս․ էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ Ղարաբաղից բերած զիբիլի վրի կատուներով, էլ տարբեր տեղերով փող վերցրած ոչնչություններով»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այս ընդդիմությունից ավելի լավ նվեր իշխանությանը դժվար է պատկերացնել. «Ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևէ բանի մասնակցում են, բայց գալ, ինչ-որ բան ասել ու ծլկել դահլիճից՝ չեմպիոն են»։
Նա նշեց՝ բոլորը եկել են ու սուրբ են խաղում։
«Քրիստինե Վարդանյանը հարցնում է՝ Ձեր առաջնահերթությունը որն է։ Մեր առաջնահերթությունն այն է, որ ցեղասպանություն չլինի։ Մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է։ Ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որովհետև ողբի վրա կարող եք կառուցել Ձեր գոյությունը, չկա ողբ, չկա վտանգը, որը մենք ուզում ենք նվազեցնել՝ չկաք դուք, ոնց որ հիմա դահլիճում չկաք և քաղաքական դաշտում չկաք»,- նշեց Սիմոնյանը։