Վարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան
Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն՝ այո մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողքին կանգնեն, այո: Այս մասին ասել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե 2026 թվականին հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի:
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 զեմ ձայներով քաղաքապետ է ընտրել Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չի մասնակցել նիստին: