երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Այո, Արցախի վերադարձը շատ իրական է, նույնիսկ թշնամի պետության ղեկավարն է դրա մասին խոսել. Բագրատ Սրբազան

Այո, Արցախի վերադարձը շատ իրական է, նույնիսկ թշնամի պետության ղեկավարն է դրա մասին խոսել. Բագրատ Սրբազան

Անընդհատ մի հարցրեք դա, այն, ինչ տեղի  ունենալու, դուք մասնակից եք լինելու. ինչ պետք է լինի, պետք է լինի: Այս մասին, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե սեպտեմբերին ինչ գործողություններ է իրականացնելու ընդդիմությունը:

«Մենք ոչ ժամանակ ունենք կորցնելու, ոչ էլ մեզ այդ հնարավորությունը տրված է շարունակելու նույն ընթացքը մեր կյանքի: Մենք պետք է փոխենք մեր ընթացքը, որը ոչ միայն ներկային է կապված, այլ ամբողջ պատմությունը բեկելու մասին է:

Մենք շատ լավ ենք հասկանում թե ծանրությունը, թե բարդությունը,. Թե դժվարությունը, բայց ինչպես Եռաբլուրում մեր տղաներն են, մենք իրենց հետ նույնանալու պատմություն ունենք»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ ծրագիր կա Արցախ վերադառնալու, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Արցախի վերադարձը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական եւ բարոյական հիմքերում է գտնվում: Չկա մի ազդեցություն ունեցող պետություն կամ ներկայացուցիչ, որ այդ մասին խոսացած չլինի, որ սա պարզ, մարդային իրավունքից մինչեւ հավաքական իրավունքի իրացում է նշանակում: Այո, դա շատ իրական է, նույնիսկ թշնամի պետության ղեկավարն է դրա մասին խոսել:

Նախ բանակցային օրակարգում դա պետք է լինի: Այսօր բանակցություններ գոյություն չունեն: Էս մարդիկ սուտ են խոսում, մենք գիտենք, որ գոյություն ունի հարկադրանք, թելադրանք, պարտադրանք, բանակցություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Բանակցություններում ամեն գնով պետք է ներառվի արցախցիների Արցախ վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգային երաշխիքներով: Սա իրատեսական է:  Ցավոք սրտի, այս բոլորին խոչնդոտողը ՀՀ իշխանություն կոչվածն է»:

  • Կիսվել: