Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պայքար է նախագահական աթոռի համար․ Դմիտրի Գուսևը՝ Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակի մասին
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պայքար է նախագահական աթոռի համար, «ՌԻԱ Նովոստի» - ին ասել է Պետդումայի վերահսկողության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը ՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը։
Նա նշել է, որ Հայաստանում ընտրությունները տեղի կունենան մեկ տարի անց, և սա տարբեր իրադարձությունների միայն սկիզբն է ՝ «այլ երկրների, օրինակ ՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջամտությամբ»: