Այն, ինչ երկու-երեք տարի առաջ անհնարին էր թվում, այսօր իրականություն է դարձել. Ալիևը՝ Ադրբեջան-ՀՀ հարաբերությունների մասին
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսևորեն, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել: Այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ նրա՝ խաղաղությունն այսօր դրսևորվում է երկկողմ համագործակցության ձևով: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերք է մատակարարել, ինչի արդյունքում Հայաստանում դրանց գինը նվազել է:
«Այն, ինչ երկու-երեք տարի առաջ անհնարին էր թվում, այսօր իրականություն է դարձել: Ես լավատես եմ: Ձեռք բերված հաջողություններն իսկապես նշանակալի ներդրում են»,-նշել է Ալիևը:


