երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ավստրալիայի հայերը, հույները եւ ասորիները Արդարության հուշագիր են ստորագրել

Ավստրալիայի հայերը, հույները եւ ասորիները Արդարության հուշագիր են ստորագրել

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում հայկական, հունական եւ ասորական համայնքների ազգային կազմակերպությունների միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Արդարության համատեղ նախաձեռնություն» անվանումով:

«Հուշագրում ասվում է այն մասին, որ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն, Համաշխարհային ասորական դաշինքի ավստրալական բաժանմունքը և Ավստրալիայի հունական խորհուրդը կշարունակեն և կընդլայնեն իրենց համագործակցությունն ու համատեղ քարոզչությունը Օսմանյան կայսրության բնիկ հայ, ասորի և հույն բնակչության ցեղասպանությունների նկատմամբ, որոնք իրականացրել են թուրքական կառավարությունը»,-հաղորդում Է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը:

Հուշագրի տեքստում նշվում է, որ երեք համայնքներն առաջ են տանելու ցեղասպանությունների ճանաչման անհրաժեշտության գաղափարը եւ հակազդելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հայկ Կայսերյանը հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը վկայում է երեք համայնքների ջանքերի կրկնապատկման մասին ընդհանուր նպատակին հասնելու համար, դրանք են՝ Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Ավստրալիայի շուրջ 100 դաշնային խորհրդարանականներ, դիվանագետներ, դեպարտամենտների պաշտոնյաներ, քաղաքական աշխատողներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հասարակական գործիչներ:

  • Կիսվել: