Ասում եք՝ տակը գործ չկա. երեք տարի է՝ էս պլաստինկեն ծամել է արդեն, էլ ի՞նչ անենք, որ ձեզ գոհացնենք. Ավինյան
Մենք իրական ընդդիմադիրներին խորհուրդ ենք տալիս չգրանցվել, դա բացարձակապես բռնանալ չի մարդկանց ձայնի իրավունքին, այլ քաղաքական կոչ է, երկրորդը, որ ասում եք՝ ի՞նչ եք ասելու ձեր ընտրողներին, դուք ձեր ընտրողներին ձեր արածը ուղնուծուծը ասեք, մենք մեր ընտրողներին ամենից ասում ենք։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը՝ դիմելով ՔՊ–ականներին։
«Դուք ձեր ընտրողներին բացատրեք, թե ո՞նց եղավ, որ ձեր կայացրած որոշումները դատարանը վիճարկում է, ոնց եղավ, որ բյուջեն չորս անգամ ավելացել է, բայց տրանսպորտի վիճակը չի լավացել և մարդիկ ճզմված պիկ ժամերին գնում, գալիս են։
Այո, մարդիկ հաճախ չեն վճարում, նախ որովհետև որոշ մարդիկ ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում վճարել քանի որ ճզմված են մտնում ներս։ Երկրորդը գին–որակ հարաբերակցության տեսակետից չեն ստանում այն ծառայությունը, որը դուք իրենց խոսք եք տվել։
Ինչը քաղաքական փոքր մանիպուլյատիվ թեմաներին է վերաբերվում, միանգամից երկու ձեռքով կողմ եք, կնոպկեքը սեղմված են, սաղ անցնում է։ Ինչը կոնկրետ խորությամբ ուսումնասիրությանն է վերաբերվում, դուրս եք գալիս, ինչ-որ սիրուն, պերճախոս ելույթներ եք ունենում, տակը գործ չկա, այ դրան պատասխան տվեք, պարոն Գարջյան»,–ասաց նա։
Սրան արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Պարոն Թորոսյան, էս որ չեք ասում տակը գործ չկա... Երեք տարի է, հազար ներողություն, էս պլաստինկեն ծամել է արդեն։ Էլ ի՞նչ անենք, պարոն Թորոսյան, որ ձեզ գոհացնենք։ Մենք երևանցուն գոհացնում ենք, դուք երևանցու մասին մի անհանգստացեք, դուք ձեր մասին անհանգստացեք»։


