երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ԵՄ-ում Հայաստանին սպասում են

Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ԵՄ-ում Հայաստանին սպասում են

Եվրոպական Միությունը պատրաստ է ընդունել Հայաստանին, և դրա վերաբերյալ բազմիցս արվել են հայտարարություններ ու ընդունվել իրավական ակտեր։

 Ազգային ժողովում Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ 

Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ ունի հստակ դիրքորոշում, որն արտահայտվել է ոչ միայն խոսքերով, այլ նաև կոնկրետ իրավական փաստաթղթերով։ 

«Ուղղակի Եվրոպական միության ակտ վկայակոչեմ՝ Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA), որը բանակցվել և ստորագրվել է Հայաստանի կառավարության կողմից։ Այն Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս է, Եվրոպական միությունում մեզ սպասելու վերաբերյալ իրավական ակտերից մեկը։ Եվրոպական միությունում մեզ սպասում են։ Եթե ձեզ թվում է, թե մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, կարծում եմ, դուք սխալվում եք։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրոպական միության համար։ Եվ Եվրոպական միությունն էլ Հայաստանի կարիքն ունի, ինչպես, օրինակ, այլ միություններ ևս»,- ասաց Զեյնալյանը։ 

 

  • Կիսվել: