շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի նախագահի հատուկ խորհրդականի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի նախագահի հատուկ խորհրդականի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

 Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք նախագծերի իրականցման ընթացքին և առկա հնարավորություններին:

  • Կիսվել: