երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Արման Խոջոյանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալի հանդիպմանը նախանշվել են համագործակցության ուղղությունները

Արման Խոջոյանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալի հանդիպմանը նախանշվել են համագործակցության ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի՝ Global Forum for Food and Agriculture (GFFA) շրջանակներում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
 
Զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը՝ ընդգծելով ջրի կառավարման ժամանակակից և կայուն մոտեցումների կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, կլիմայական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ զարգացման ապահովման համատեքստում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։

  • Կիսվել: