Արգելելու ենք առնվազն 1 ՏԻՄ ընտրության չմասնակցած կուսակցությունների մասնակցությունը ԱԺ ընտրություններին. Մարուքյան
Այսօր Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է համապետական ընտրություններին կուսակցությունների մասնակցության կարգավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։
Նա նշել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է շրջանառել նախագիծ, որով համապետական ընտրություններին չեն կարող մասնակցել այն կուսակցությունները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում չեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«Եթե կուսակցությունը վերջին հինգ տարիների ընթացքում որևէ ՏԻՄ ընտրության չի մասնակցել, ապա համապետական ընտրություններին չի կարող մասնակցել»,-ասել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական համակարգը պետք է զերծ պահել պատահական և անհայտ ուժերից. «Հայաստանը գազանանոց չէ, հյուրախաղերի տեղ չէ»։
Մարուքյանը հավելել է, որ նման երևույթները կարող են ազգային անվտանգության սպառնալիք հանդիսանալ։
Տեսանյութը՝ այստեղ:



