երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը. Շոյգու

Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին․

«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամենը՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, հատկապես կցանկանայի նշել Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության աշխատանքներում»,- ասել է Շոյգուն Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - հավելել է Շոյգուն։ 

  • Կիսվել: