Արցախի ժողովուրդը, զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից, դատապարտվեց մահվան. շվեյցարահայ լրագրող
Օրեր առաջ Հայաստանում «Ցեղասպանագիտության շաբաթ» գիտական քառօրյակի շրջանակում տեղի է ունեցել շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» երկլեզու վավերագրության շնորհանդեսը։ Գրքում Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023), ներկայացրել պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է գրքի հեղինակի հետ։
- Պարոն Սյոնմեզ, Հայաստանում երկրորդ անգամ լույս է տեսել Ձեր՝ Արցախի մասին պատմող «Վիրավոր արծիվը» գիրքը։ Երկրորդ հրատարակությունում նկարագրել եք նաև արցախցիների բռնի տեղահանումը։ Ի՞նչ կարող եք ասել ձեր գրքի մասին: Ինչպե՞ս ծագեց գաղափարը և ինչպե՞ս որոշեցիք գրքի անվանումը:
- Արցախյան պատերազմից վերադառնալուց հետո ես շարունակեցի հետևել զարգացումներին և գրառումներ անել։ Նկատեցի, որ Արցախի պատերազմի մասին գրեթե ոչինչ չի խոսվում և չի գրվում։ Եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հարյուրավոր գրքեր են հրատարակվել, միլիոնավոր տեսաշարեր և տեքստային աղբյուրներ կան, ապա Արցախի պատերազմի ու ցեղասպանության վերաբերյալ գրեթե չկան փաստաթղթեր կամ հրապարակումներ։ Վերջին շրջանում ակնհայտ է դարձել մի միտում՝ նպատակաուղղված մոռացության մատնել Արցախի ցեղասպանությունը։ Հենց այս գիտակցումով էլ ինձ մոտ միտք առաջացավ հրատարակել այս գիրքը՝ պատմության մեջ հետք թողնելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: