Արայիկ Հարությունյանը՝ հրաժարականի դիմում գրելու լուրերի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ հերքեց այն տեղեկությունները, թե ինքը վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատռել է այն: Նախարարը կոչ արեց նման կեղծ լուրերի չհավատալ: Բանն այն է, որ փետրվարի 6-ին նախարարի արդեն նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով ուսումը, ինչը հակասական ասեկոսեների պատճառ դարձավ:
Եվ դրանից հետո նաեւ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ բացի Անափիոսյանից հրաժարականի դիմում է ներկայացրած եղել նաեւ նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն վարչապետի կողմից այն, ի վերջո, չի հաստատվում: Սակայն նախարարը երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե նման բան է եղել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։