Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են կոնկրետ քաղաքական կամ կուսակցական պատկանելություն ունեցող մարդիկ․ Արարատ Միրզոյան
Հրայր Թովմասյանի հրաժարականը թիվ մեկ խնդիր երբեք չի եղել իշխանությունների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Մենք մեր առջև դրված թվով մի քանի տասնյակ խնդիրները լուծել ու լուծում ենք»,- ասել է նա, պնդելով սակայն, որ Հրայր Թովմասյանի ՍԴ-ում գտնվելը, և ընդհանրապես ՍԴ-ի շուրջ ու ՍԴ-ում եղած մթնոլորտը ճգնաժամային է:
Խոսելով կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջների մասին, Միրզոյանը ասաց, որ նա վարում է բարեփոխումների քաղաքականություն և նրա ներկայացված թեզերը, որոնց շուրջ ընթանում են հայտնի գործողությունները, համընկնում են իր պատկերացումներին։
«Օրինակ Եկեղեցու պատմության առարկայի մասին ես առիթ եմ ունեցել խոսել նաև Էջմիածնում հոգևոր խորհրդի անդամների ներկայությամբ: Համաձայնել ենք կամ չենք համաձայնել, բայց քննարկել ենք: Հրաժարականի պահանջի համար հիմք բացարձակապես չկա: Ավելին ասեմ՝ այսպես ասած դասադուլ կամ գործադուլ անող կամ հրաժարական պահանաջող էդ մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր ունեն խիստ ընդգծված ու շատ հեշտ ապացուցելի կուսակցական կամ եթե ոչ կուսակցական, ապա շատ կոնկրետ քաղաքական պատկանելություն։