չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:

  • Կիսվել: