շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Առաջնահերթ կբանակցենք «Հայաստան» դաշինք հետ. մենք հավակնում ենք այն ընդլայնել ու ավելի ազդեցիկ դարձնել. Իշխան Սաղաթելյան

Առաջնահերթ կբանակցենք «Հայաստան» դաշինք հետ. մենք հավակնում ենք այն ընդլայնել ու ավելի ազդեցիկ դարձնել. Իշխան Սաղաթելյան

2026 թվականի ընտրություններին ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովը որոշել է մասնակցել դաշինքի ձևաչափով, և լիազորել է ՀՅԴ գերագույն մարմնին այս ուղղությամբ բանակցություններ և քննարկումներ սկսել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս որոշման շրջանակում, առաջիկայում մենք կսկսենք մեր քննարկումները՝ դաշինքի վերջնական ձևափը որոշելու ուղղությամբ: Արժևորելով «Հայաստան դաշինքի» գործունեությունը՝ առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ: Մեր տրամադրվածությունը հետևյալ է. մենք ունենք ցանկություն ունենք հնարավորություն, ունենք, ինչու ոչ, հավակնություն դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»,-նշեց նա։ 

Սաղաթելյանն ընդգծեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն իրենց համար հերթականը կամ սովորական չեն:

«Այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի և մեր պետականության ճակատագիրը: Մենք այս ընտրությունները դիտարկում ենք հնարավորություն՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար: Մեր այս որոշմանը մենք եկել ենք նաև այդ դրդապատճառով, որ մեկտեղենք մեր ուժերն ու հնարավորությունները՝ ավելի ազդեցիկ կերպով ներկայանալու և մեր խնդիրը լուծելու համար»,-ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

  • Կիսվել: