երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Առաջիկայում կսկսենք ԵՄ-ին անդամագրվելու դիմումի գործընթացը՝ ականջալուր լինելով նաև ԵԱՏՄ գործընկերների հորդորներին. Փաշինյան

Առաջիկայում կսկսենք ԵՄ-ին անդամագրվելու դիմումի գործընթացը՝ ականջալուր լինելով նաև ԵԱՏՄ գործընկերների հորդորներին. Փաշինյան

«Հայկական ապրանքների  արտահանաման նկատմամբ ՌԴ կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կարգավորումներին։ Դա, ըստ էության, ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները սկսել ենք կազմակերպության ներսում»,-ԱԺ-ում նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա մեջբերում արցեց ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների՝ մայիս 29-ի համատեղ հայտարարությանը, ըստ որի. «Կիսում ենք ՀՀ-ում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանն անդամագրվելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»։  

«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում։ Վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Բայց խնդիրը ժամկետներն են»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ Եվրոպական միությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելը ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է։ 

«Առաջիկայում, թերևս կսկենք այս գործընթացը, առավել ևս ԵԱՏՄ  մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- ասաց Փաշինյանը։ 

  • Կիսվել: