Առաջիկա օրերին Հայաստանն ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան
Առաջիկա օրերին դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները ապրանքներ են գնել հայկական ընկերություններից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանը և Հայաստանը սկսել են երկկողմ առևտուր, խոսքը միայն տրանզիտի մասին չէ, այլև Ադրբեջանից ապրանք ենք գնում:
Առաջիկա օրերին դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները ապրանքներ են գնել հայկական ընկերություններից։ Հայաստանը Ադրբեջանին ապրանքներ կվաճառի։ Եվ դա կլինի արդեն երկկողմ առևտուր»,-ասել է Միրզոյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե առայժմ միայն Երևանն է Բաքվից արտադրանք գնում։



