հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու

Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը կմասնակցի ավագանու ընտրություններին որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ես՝ որպես «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել Երևանի ավագանու՝ հաջորդ տարի կայանալիք ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար անդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ՝ ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար»։

  • Կիսվել: