երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ապրիլի 5-ին ՍԴ դտավորներին խայտառակ ձևով ճանապարհելու եմ տուն․ Ստոյպա Սաֆարյան

Ապրիլի 5-ին ՍԴ դտավորներին խայտառակ ձևով ճանապարհելու եմ տուն․ Ստոյպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ուրախ է,  որ ՍԴ դատավորները չօգտվեցին վաղաժամ «խրախուսող» թոշակի օրենքից։ 

«Ես կտառապեի, եթե անընդհատ հիշեի, որ իմ երկրի սահմանադրական արդարադատությունը խեղածները ամեն ամիս իմ վճարած հարկերից շատ բարձր թոշակ ստանային։ Ես համաձայն եմ, որ իմ պետությունը հանրաքվեի վրա փող ծախսի, բայց ինձ և ՀՀ քաղաքացիներին վերադարձնի դատական իշխանությունը, առանց նրանց վաղաժամ «համաձայնության»: Ես չեմ մոռացել ու չեմ մոռանալու, թե նրանք ինչպես են թքել իմ ժողովրդի, իմ պետության ու անձնապես իմ երեսին։ Ես' հպարտ քաղաքացիս, ապրիլի 5-ին նրանց խայտառակ ձևով ճանապարհելու եմ տուն։ ԱՅՈ, ճանապարհելու եմ, ու ԱՅՈ, վերականգնելու եմ սահմանադրական կարգը և արդարադատությունը»,- մասնավորապես գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

  • Կիսվել: