հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ

Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ

Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն հրապարակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը՝ ընդգծելով, որ ընդհանուր մարդկային պատմության այս էջը երբեք չպետք է մոռացվի: Այս մասին գրում է pasadenanow.com-ը:

«Փասադենայում մենք միասնական ենք մեր հայ եղբայրների և քույրերի հետ: Մենք հարգում ենք զոհվածների հիշատակը: Եվ մենք վերահաստատում ենք մեր հավաքական պատասխանատվությունը՝ խոսել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և ապահովել, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն։ Թող այս հիշողությունը լինի ավելին, քան անցյալի արտացոլումը: Թող դա լինի արդարության, կարեկցանքի և հարատև խաղաղության վրա հիմնված ապագա կառուցելու կոչ: Քաղաքային խորհրդի անունից ես 2025 թվականի ապրիլի 24-ը հռչակում եմ Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր», - նշել է քաղաքապետը։

Ապրիլի 24-ին քաղաքում տոնական միջոցառումներ չեն նախատեսվում՝ ի հիշատակ իրադարձությունների։

Փասադենայի հայ համայնքը սկսել է ձևավորվել 20-րդ դարի սկզբին։ Մինչև 1923 թվականը քաղաքում կար մոտ 2500-3000 հայ, որոնցից շատերը մազապուրծ էին եղել Ցեղասպանությունից:

  • Կիսվել: