կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԱՊՀ ԱԳՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում

ԱՊՀ ԱԳՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում

ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում։ Այս մասին տեղեկացրել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Ալմաթիում, ԱՊՀ ԱԳՆԽ ընդլայնված նիստում։

«Ընդունվել է որոշում Արտաքին գործերի նախարարների հերթական նիստը 2025թ. հոկտեմբերի 9-ին Դուշանբեում անցկացնելու մասին»,- ասել է Լեբեդեւը ընդլայնված ձեւաչափով նիստի ընթացքում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը նիստ է անցկացրել նեղ կազմով։ Ավելի ուշ սկսվել է հանդիպումն ընդլայնված կազմով։ Հայաստանը նիստում ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

  • Կիսվել: