Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի կողմից «Խաղաղության պայմանագրից» ապաշրջափակման կետը հանելուն։
Հարցին, թե ապաշրջափակման հետաձգումն ի՞նչ հետևանքներ կբերի, Մեհդի Սոբհանին ասաց․ «Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով։ Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին։ Այն, ինչ իրականացնում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»։
Նշենք՝ ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հաստատել է, որ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:


