Անտառներ ոչնչացնողները չափազանց մեծ ազդեցություն ունեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում․ Գուտերեշ
Աշխարհում կենսաբազմազանության պահպանման հիմնական մարտահրավերներից մեկը հանքահումքային արդյունաբերությունն է, այս մասին Երևանում կայանալիք COP17 համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Առանցքային հարցը ազդեցության հարցն է: Հանքահումքային արդյունաբերության ազդեցությունը չափազանց շատ է, անտառներ ոչնչացնողները չափազանց մեծ ազդեցություն ունեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, չափից շատ ձուկ որսացողները չափից շատ մեծ ազդեցություն ունեն մինչև օրս, որովհետև նրանք տնտեսական իշխանություն են պահպանում և չափազանց մեծ ազդեցություն ունեն քաղաքական իշխանության վրա:
Մեզ անհրաժեշտ է այդ հարաբերությունները փոփոխել, և մենք ունենք դաշնակից, այդ դաշնակիցն այն փաստն է, որ իրավիճակը փոխվում է: Տեսեք, այսօր հանքահումքային վառելիքն ավելի թանկ է, քան վերականգնվող էներգետիկան»,- ասել է Գուտերեշը:



