կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումը մեկնարկել է

Անթալիայի դիվանագիտական ֆորումը մեկնարկել է

Թուրքիայում մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը։ Միջոցառումն այս տարի կրում է «Դիվանագիտության վերածնունդը բաժանված աշխարհում» խորագիրը։ 

Ֆորումին մասնակցում է ավելի քան 140 երկրի 20-ից ավելի նախագահ և վարչապետ, ինչպես նաև ավելի քան 4000 հյուրեր։ Ֆորումին ներկա են 50-ից ավել երկրների ԱԳ նախարարներ և ավելի քան 70 այլ նախարարներ։ Միջոցառմանը մասնակցում են նաև մոտ 60 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Եռօրյա ֆորումի ընթացքում սպասվում է ավելի քան 50 նիստ, որոնք կանդրադառնան տարբեր աշխարհագրական տարածաշրջաններ ընդգրկող հարցերի և կքննարկեն համաշխարհային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդասիրական օգնությունը, թվայնացումը, պարենային անվտանգությունը և արհեստական բանականությունը։

Նշենք, որ Հայաստանից այդ ֆորումին մասնակցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

  • Կիսվել: