հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Անգնահատելի է Սամվել Կարապետյանի ներդրումը. Արայիկ Հարությունյան

Անգնահատելի է Սամվել Կարապետյանի ներդրումը. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Իմ խոր վշտակցությունն եմ հայտնում հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

Անգնահատելի է Սամվել Կարապետյանի ներդրումն ու տարիների նվիրյալ աշխատանքը մեր պատմական արժեքների ուսումնասիրման և պահպանման գործում: Նրա գործունեության աշխարհագրական տարածքը ընդգրկում է ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրում գտնվող հուշարձանների ուսումնասիրումն ու փաստագրումը:

Լիահույս եմ՝ հուշարձանների ոլորտի գիտակ մարդու՝ Սամվել Կարապետյանի թողած դպրոցը կշարունակի նրա գործը»:

  • Կիսվել: