Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյան ներողություն է խնդրել Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանից։
«Այդ հայտարարությունն անողն անձամբ ինձնից ներողություն է խնդրել, երբ ինձնից իմացել է ճշմարտությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, թե Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ, քան ստորագրեր Արցախի լուծարման համաձայնագիրը։