Անդրադարձել է կատարվել «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքին
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ Անդրադարձ է կատարվել նաև Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին, ինչպես նաև «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքին»,- գրել նախարարը։