ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ չօգտագործելով Ցեղասպանություն բառը:
՛՛Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հիշատակում այն հրաշալի հոգիներին, որ տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ՛՛,- նշել է նա:
Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության:
Նշենք, որ նախորդ տարի նախագան Բայդենը ապրիլքսանչորսյան իր ելույթում օգտագործել էր հենց «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելով հայերի կոտորածը Օսնանյան Թուրքիայում։